Համագործակցության նոր մեկնարկ Սահմանադրական դատարանի և Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատան միջև: Ծրագրի նպատակը Սահմանադրական դատարանի հանրային հաղորդակցման ռազմավարության զարգացումն է: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը կարևոր է համարում դատավորների և աշխատակազմի մասնագիտական կարողությունների ու հմտությունների ամրապնդումը:
Արման Դիլանյան, Սահմանադրական դատարանի նախագահ - Ակտիվ հետևում ենք, ուսումնասիրում, որ ամեն անգամ նույն ջրափոսի մեջ չհայտնվենք, ամեն մեկս մեր հերթին և մեկս մյուսի փորձի հիման վրա, կատարած աշխատանքի հիման վրա կատարենք մեր արդյունավետ եզրահանգումները:
Դատաիրավական ոլորտի ծրագրի շնորհանդեսին ներկա էին դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Կողմերն այս համատեղ աշխատանքը կառուցողական որակեցին:
Նիկոլաս Սխերմերս, ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպան - Որը կբարելավի Սահմանադրական դատարանի դիրքը հայ հասարակության մեջ, և կամրապնդի հայ-նիդեռլանդական երկկողմ համագործակցությունը:
Ծրագրով կիրականացվեն նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության վերապատրաստման դասընթացներ, որոնց կմասնակցեն Նիդեռլանդներից հրավիրված արդարադատության ոլորտի փորձագետներ:
Հեղինակ՝ Հերմինե Նալբանդյան