ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է՝ այսուհետ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը կգործի նոր հասցեում՝ սկսած արդեն սեպտեմբերի 25-ից:
«Մեր նոր հասցեն է՝ Աբովյան 9 (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենք, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկ):
Հայտնում ենք նաև, որ սույն թվականի սեպտեմբերի 22-24-ը մենք զբաղված կլինենք հիմնարկի տեղափոխության հետ կապված կազմակերպչական աշխատանքներով, բայց մեր ներկայացուցիչը մշտապես կգտնվի նախկին՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում՝ դիմումներն ընդունելու և հարցերին պատասխանելու համար:
Ներողություն ենք խնդրում պատճառվող անհարմարությունների համար»,- ասված է օպերատիվ շտաբի Ֆեյսբուքի էջում: