Դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, չի թույլատրել Ռոբերտ Քոչարյանին սեպտեմբերի 19-ին մեկնել Ռուսաստան:
Այդ մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը:
Հայտարարությունում նշվում է, որ Քոչարյանը Մոսկվա էր մեկնելու «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով։
«Հայաստան» դաշինքը տեղի ունեցողը գնահատել է որպես քաղաքական գործունեության սահմանափակում: