Սեպտեմբերի 15-ին և 16-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ասկերանի շրջանի Քռասնու միջնակարգ, Այգեստանի Ա.Բալայանի անվան հիմնական և Խնածախի Ա.Ավագյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպումներ ունեցել տեղի դպրոցների աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ:
Այցերի ընթացքում ներկայացվել են երեխաների հիմնական իրավունքները, հատուկ անդրադարձ է կատարվել երեխայի կրթության իրավունքին, որին հարցերի ու պատասխանների ձևաչափով հաջորդել են քննարկումներ դրանց բովանդակության, գործնականում իրագործման վերաբերյալ:
Ուսուցչական անձնակազմի կողմից ներկայացվել են մի շարք հարցեր, որոնք կապված էին կրթական գործընթացի կազմակերպմանը, դպրոցների շենքային պայմաններին, ապաստարանների բացակայությանը, ինչպես նաև ջրի մատակարարման խոչընդոտների հետ:
Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: