Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիփ Լեյթինենին, որին ուղեկցում էին դեսպանության ռազմական կցորդը և քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը:
ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և նրան ուղեկցող անձնակազմն այցելել են Տաթևի վանական համալիր:
«Մեղրիում նրանք նաև այցելեցին Սբ Հովհաննես (Սբ Սարգիս) եկեղեցի՝ վայելելու հայկական միջնադարյան մշակույթի այս եզակի գոհարն իր ողջ պերճանքով ու գեղեցկությամբ։
Ի դեպ, ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրով մի քանի տարի առաջ այստեղ իրականացվել են պահպանության ու վերականգնման զգալի աշխատանքներ, և վերականգնվել են 17-րդ դարի որմնանկարներ»,- ասված է դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ: