Ուրբաթ Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցները Իրանին ընդունեցին որպես կազմակերպության լիիրավ անդամ՝ ասել է իրանցի լրագրող Աբաս Ասլանին: Այս մասին տեղեկացնում է Inerfax-ը:
Ըստ լրագրողի՝ Իրանի ԱԳՆ նոր ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ասել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին «էական ազդեցություն» կունենա Իրանի միջազգային, մասնավորապես, տարածաշրջանային շփումների վրա:
«Այս ռազմավարական անդամակցությունը էական ազդեցություն կունենա հարևանների հետ Իրանի բազմակողմանի համագործակցության և Ասիային ուղղված քաղաքականության վրա»,- նշել է Աբդոլլահիանը: