Մրգաշատում սուբվենցիոն 2-րդ ծրագրով մեկնարկել է 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող համայնքի վարչական շենքի տանիքի վերանորոգումը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Դողսե» ՍՊԸ-ի կողմից: Նույն ծրագրով համայնքում ավարտվել է 4-րդ փողոցի՝ 803 մ երկարությամբ շուրջ 4657 քմ մակերեսով հատվածի ասֆալտապատումը: