Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իր զարմանքն է արտահայտել, թե ինչու են մարդիկ խուսափում պատվաստվելուց: Պոնտիֆիկոսը նշել է, որ Վատիկանում գրեթե բոլորը պատվաստված են, իսկ պատվաստվել չցանկացողներին փորձում են օգնելու և պաշտպանելու տարբերակներ գտնել:
«Դա տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստանյութերի հետ բարեկամության պատմություն ունի: Մանուկ տարիքում մենք պատվաստվում ենք կարմրուկի, պոլիոմիելիտի դեմ, բոլորը պատվաստվում են, և ոչ ոք չի բողոքում:
Իսկ հիմա այլ պատկեր է. միգուցե համավարակից հետո մարդիկ ուղղակի անորոշության մեջ են, կամ պատվաստանյութերի բազմազանությունն է տարակուսանք առաջացնում: Վատիկանում մենք բոլորս պատվաստվել ենք, բացառությամբ փոքր խմբերի»,- ասել է Հռոմի Պապը: