ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում են Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցի 1.148 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
Ծրագրով նախատեսված է կատարել հողային աշխատանքներ, ասֆալտբետոնե ծածկի, եզրաքարերի, արհեստական անհարթությունների տեղադրում, հենապատի նորոգում, ճանապարհի կահավորում և այլ աշխատանքներ։
Հիմնանորոգման համար հատկացվել է 300 միլիոն ՀՀ դրամ։