Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թ. գարնանը՝ հայտարարել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և ընդգծել, որ բեռների փոխադրումն Իրանից Հայաստան կանգ չի առնելու։
Ըստ Պապիկյանի՝ Հայաստանն ունի նաև այլընտրանքային եղանակներ՝ դրանք Հայաստանի ցանկացած տարածք տեղափոխելու համար: Փոխվարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների առկայությանն ու ձերբակալված իրանցի վարորդների վերադարձի ուղղությամբ արվող քայլերին:
Սուրեն Պապիկյան, ՀՀ փոխվարչապետ - Բնականաբար, նման ռիսկեր չեն քննարկվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, ենթադրում եմ, որ եռօրյա ժամկետում բաց կթողնեն այդ քաղաքացիներին: Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև իր դիվանագիտական խողովակներով է աշխատում, խնդիրն այս պահին, մեծ հաշվով, այնքան էլ մեր դաշտում չէ: Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածում նախնական ոչ դելիմիտացված, ոչ դեմարկացված՝ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհն արդեն իսկ ուրվագծված է: