Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը կառավարությունում հանդիպել է սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառման դեմ բողոքող զոհված զինծառայողների ծնողների հետ:
Հանդիպման ընթացքում նրանց է ներկայացվել միջոցառման ծրագիրը:
Էլիզա Շահնազարյան (զոհված զինծառայող Էդգար Բաղումյանի մայրը) - Դա միջոցառում ա լինելու, ոչ թե տոնակատարություն կամ տոնախմբություն, ինչ որ ասվում էր, դա լինելու ա ուղղակի հուշ-երեկո:
Նազելի Տերտերյան (Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը) - Որոշակիորեն բավարարված ենք ներկայացված ծրագրով, չունենք այլևս թյուրըմբռնում, թե ինչպիսի ծրագիր պետք է լինի, ինչ երգերի ու կատարումների ուղեկցությամբ է լինելու միջոցառումը: Դրանք համապատասխանում էին մեր այսօրվա, ցավոք, հոգեվիճակին և երկրում տիրող իրավիճակին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան