Սեպտեմբերի 20-22-ը Երևանում և մարզերում կկազմակերպվեն հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ:
Հանրային միջոցառման ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի նաև հետազոտության կարևորության մասին:
Հետազոտությունը կատարելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնագետները` հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» և «ԿամԱԶ» ավտոմեքենաներում: Հետազոտությունն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Միջոցառման ժամանակացույցը`
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-18:00-ը, ք. Գավառ` գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ.
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-20:00-ը, ք. Երևան, Ազատության հրապարակին հարող տարածք.
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-18:00-ը, ք. Արթիկ` Ազատության հրապարակ և գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք:
Հանրային միջոցառումը կազմակերպում է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: