Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները Իրանի առաջնահերթություններից են՝ հայտարարել է Իրանի նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար Թեհրանից Տաջիկստան մեկնելուց առաջ:
Սեյեդ Իբրահիմ Ռայիսին նշել է, որ այցը կատարվում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական հրավերով: Իրանի նախագահի խոսքով՝ Շանհայի գագաթնաժողովին մասնակցելուց բացի, հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակցող երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ: