Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Ջրաշեն համայնքի Գրիբոեդով, Ֆ. Գևորգյան և Գ. Հաջոյան փողոցները: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Վերոնշյալ փողոցները երբևէ չեն վերանորոգվել, ամբողջությամբ ծածկված էին փոսերով, բնակիչների համար մշտապես ստեղծում էին խնդիրներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 35 միլիոն 949 հազար ՀՀ դրամ, որի 70 %-ը հատկացնում է համայնքը, 30 %-ը՝ ՀՀ կառավարությունը: Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: