ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին քրեակատարողական ծառայության պետ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սերգեյ Ատոմյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Սերգեյ Ատոմյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: