Հայաստանում կա 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 232 բնության հուշարձան։
Ինտերակտիվ լուծումներով, եռալեզու այս կայքում Հայաստան այցելող զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքներին։
Protectedareas.am-ում բոլոր պահպանվող տարածքների մասին անհատապես պատմություններ կան և՛ համառոտ, և՛ ընդլայնված տարբերակներով, կան նաև տեսանյութեր, որոնք անգլերեն են։
Protectedareas.am-ում գրեթե բոլոր կադրերը նկարահանված են դրոններով, որպեսզի հնարավոր լինի այդ տարածքները տեսնել բոլոր կողմերից՝ 360 աստիճան շառավղով և ավելի լավ ուսումնասիրել դրանք: Նկարները հագեցած են համապատասխան գործիքներով, որոնց վրա սեղմելով կարելի է լրացուցիչ տեղեկատվություն ստանալ տվյալ տեղանքի, կենսաբազմազանության, կենդանական և բուսական աշխարհների մասին:
Կայքում տեղադրված են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների արահետների քարտեզները, որոնք հնարավոր է ներբեռնել բջջային համապատասխան հավելվածի միջոցով: Հավելվածը գործում է և՛ IOS, և՛ Android համակարգերում:
Կայքը ստեղծել է «360Stories» ընկերության կողմից Բնության համաշխարհային հիմնադրամի ֆինանսավորմամբ: