Հռոմի Պապը Սլովակիա այցի ընթացքում եղել է նաև Կոսիցե քաղաքում: Տեղական մարզադաշտում հովվապետը դիմել է երիտասարդներին՝ կոչ անելով չմոռանալ իրենց կաթոլիկ արմատների մասին՝ գրում է Euronews-ը:
Ֆրանցիսկոս պապի այցի գլխավոր իրադարձությունը համարվում է ուղևորությունը քաղաքի Լունիկ IX թաղամաս, որը համարվում է Եվրոպայում գնչուական ամենամեծ, միաժամանակ ամենաաղքատ գետտոն: Կոսիցեի բնակիչները սովորաբար նախընտրում են շրջանցել այդ վայրը, մինչդեռ գնչուներն ուրախ էին Հռոմի Պապի այցով՝ հույսով, որ աշխարհն ի վերջո կիմանա իրենց անմխիթար վիճակի մասին:
Հազարավոր մարդիկ այստեղ ապրում են առանց աշխատանքի և տարրական կենցաղային հարմարությունների: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ժամանումով պայմանավորված՝ կոմունալ ծառայությունները վերանորոգել էին թաղամաս տանող ճանապարհն ու վերականգնել էլեկտրաէներգիան: Սովորաբար ջուրն ու հոսանքն այստեղ անջատված են չվճարելու պատճառով: