Որոշ դեպքերում ունենք փնջեր, որտեղ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները կարծես կղզյակի նման մնում են, և զարգացման որոշ խոչընդոտներ կարող են առաջանալ: Ուստի մենք առաջարկում ենք քննարկում ծավալել՝ այդ համայնքները նույնպես խոշորացված փնջերի մեջ ընդգրկելու,- այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հարցին:
«Անկախ ամեն ինչից՝ նոր մոդելն ունենք, որ Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը, այդ 77-ի մեջ կլինի ազգային փոքրամասնություններով բնակեցված 6 համայնք:
Սանոսյանը շեշտեց՝ համայնքների միավորումը չի նշանակում որևէ մեկի շահերը ստորադասել: «Ընդամենը խոսվում է ավելի լավ կառավարելու մասին»,- նշեց նա: