Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 90 ստուգայց։ Արձանագրվել է 38 խախտում։
Դիտարկվել են նշված քաղաքների
դպրոցները,
նախադպրոցական հաստատությունները,
դեղատները,
գրասենյակները,
առևտրի կենտրոնները։
Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։