ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները որոշում են կայացրել ստեղծել ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհուրդ կենսաբանական անվտանգության հարցերով՝ հայտնել Է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Որոշումը կայացվել է Դուշանբեի հանդիպման ժամանակ՝ հայտնում է РИА Новости-ն:
Նոր խորհուրդը պետք է մշակի ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործնական միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները, որոնք պետք է կանխեն ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության սպառնալիքները՝ կապված կենսաբանական վտանգավոր գործոնների ազդեցության հետ:
Նախատեսվում է նաև աշխատել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ և աջակցել լիազորված մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև կենսաբանական անվտանգության ոլորտում մասնագիտացված հաստատությունների ու կազմակերպությունների փոխգործակցության կազմակերպմանը: