Սեպտեմբերի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2515 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2829 մարդ, մահացել է 60 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 587 551 դեպք, այստեղից ապաքինվել է 551 780 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8347:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 32207 փորձարկում, 19341-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 866-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.81% է, վերջին 14 օրվանը՝ 7,61%, վերջին 7 օրվանը՝ 7.32%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 561 228 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 24941պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 76 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5785 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 1318 անձ: