Գտնվելու վայրն անհայտ 243 անձ կա՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմից 200-ին մոտ մարդ ունենք, որոնց գտնվելու վայրը մինչև այսօր չի պարզվել, նրանք շարունակում են համարվել անհետ կորած:
«Գործնականում ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների և անհետ կորածների թեման, խորհրդարանական հարթակներից սկսած, կառավարության հարթակներով ավարտած: Ինչ հնարավոր է անել, արվում է»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ քանի դեռ բոլոր գերիները վերադարձած չեն, կատարված աշխատանքները գոհացուցիչ չեն: