ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները շարունակել են համատեղ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքում։
Այսօր Covid անվտանգության նորմերի պահպանումը դիտարկվել է Շենգավիթ վարչական շրջանների տնտեսվարողների մոտ։
Կատարվել է 127 ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել է 2 խախտում, մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում.
93 մանրամեծածախ առևտրի կենտրոն՝ 2 խախտում,
1 գեղեցկության սրահ՝ 0 խախտում,
16 դեղատուն՝ 0 խախտում,
17 գրասենյակ՝ 0 խախտում։