ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ժողովրդավարության միջազգային օրվան:
«Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձևն ամրագրում է, որ չնայած ժողովրդավարության ընդհանրությանը՝ չկա ժողովրդավարության մեկ մոդել։
Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ ժողովրդավարություն հասկացությունը հիմնականում դասագրքերում էր: Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս պարտադիր խոսվում էր «քաղաքական կամք»-ի բացակայությունից:
2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձևակերպումները:
Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով և մեծ համբերությամբ»,- գրել է Սիմոնյանը: