Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակին, որը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր պնդումներն անընդունելի էր որակել: Լին Թրեյսին վերահաստատել է դիրքորոշումը և նշել՝ ավելացնելու ոչինչ չունի:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չենք համարում և, այս լուծման համար, երկու երկրի միջև համապարփակ կարգավորման անհրաժեշտություն ենք տեսնում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ և մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն է»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: