ԱԺ-ում ավարտվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրած թեկնածուների՝ Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի ընտրությունը:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88-ը: Քվեատուփում առկա էր 88 քվեաթերթիկ, որից անվավեր ճանաչվել էր 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Հրաչ Այվազյան՝ կողմ 1, Հովսեփ Բեդևյան՝ կողմ 80, Լիանա Հակոբյան՝ կողմ 6:
«Այսպիսով, Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Հովսեփ Բեդևյանը»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: