ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր շրջապատում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված՝ պետք է պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը: Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտնել է Տաջիկստանի իր գործընկեր Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Ինքնամեկուսացման ռեժիմով պայմանավորված՝ Դուշանբում նախատեսված Հավաքական անվտանության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովներին ՌԴ նախագահը կմասնակցի հեռավար ձևաչափով: