Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի սերվերային համակարգի խիստ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետները կատարում են էլեկտրոնային համակարգերի և տվյալների բազաների որոշակի վերակառուցում, ինչի հետևանքով որոշ ժամանակ հասանելի չի լինի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online)։
Համակարգը հասանելի լինելուն պես հարկ վճարողները լրացուցիչ կիրազեկվեն։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։