Հացիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է 1950 թվականին կառուցված 16-րդ փողոցի 2-րդ բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Միսակ Մարգարյան» ԱՁ-ի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում են քայքայված տանիքի քանդման և նորի կառուցման աշխատանքներ, որոնց արդյունքում կբարելավվի շենքի վիճակը և կերկարաձգվի շահագործման հնարավորությունը: Շենքն ունի 16 բնակարան: