Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պարտությունով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը Թել Ավիվում հյուրընկալվեց «Մաքաբիին» և պարտվեց 1։4 հաշվով։
Իսրայելական թիմից Պերիցան 13-րդ րոպեին բացեց հաշիվը: 4 րոպե անց Էմբալոն խփեց պատասխան գոլը: 32-րդ րոպեին Կանիչովսկին հաշիվը դարձրեց 2:1, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Բիտոնը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
72-րդ րոպեին տանտերերը ևս մեկ գոլ խփեցին: Աչքի է ընկել Հոզեզը՝ 4:1: Երկրորդ տուրում «Ալաշկերտը» սեպտեմբերի 30-ին կընդունի ՀԻԿ-ին։