ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ տարկետում ստացած քաղաքացիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է․ ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը, կամ նրա կողմից լիազորված անձը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:
Նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում ՀՀ կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը ՀՀ Կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:
Ըստ այդմ՝ անհրաժեշտ է սահմանված ժամկետում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը: