Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին ավագու նիստի բացման ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Կուզեի շնորհակալությւն հայտնել պարոն Էյրամջյանին համատեղ շատ բեղմնավոր աշխատանքի համար և ցանկանալ իրեն հաջողություն իր ապագա գործունեության մեջ»,- ասաց Հայկ Մարությանը։
Նա տեղեկացրեց նաև, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, խմբակցության քարտուղար՝ Լևոն Հովհաննիսյանը:
«Շնորհավորում եմ ձեզ»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն առաջիկայում դադարեցնելու է իր գործունեությունն ավագանիում:
2021 թվականի փետրվարի 12-ին Էյրամջյանը 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ հայտնել էր, որ իր որոշումը պայմանավորված է առողջական խնդիրներով, ինչի պատճառով ստիպված է եղել բազմիցս բացակայել ավագանու նիստերից: