Սեպտեմբերի 13-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ քաղաքում գործող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ:
Այցի ընթացքում ծանոթացել են նորաբաց մանկապարտեզի շենքային պայմաններին, ապա հատուկ անդրադարձ է կատարվել երեխաների մաքրության, առողջության պահպանման, սննդին առնչվող և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև անձնակազմի՝ երեխաների հանդեպ ցուցաբերվող անհատական վերաբերմունքին։
Տնօրինության կողմից բարձրաձայնվել են մի շարք հարցեր՝ կապված մանկապարտեզի խաղահրապարակի բացակայության, խաղալիքների և հետաքրքրաշարժ խաղերի սակավության հետ։
Հանդիպման ավարտին ՄԻՊ ներկայացուցիչները նշել են, որ իրենց լիազորությունների շրջանակներում փորձելու են բարձրաձայնված խնդիրները ներկայացնել պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը: