ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի կողմից ավարտվել են Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարությունն իրականացվել է «Արարատշին» և «Զեթ-Պրոֆի» ՍՊԸ-ների կողմից: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Շինարարությունը մեկնարկել էր 2019 թվականին, իրականացվել է 2100 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով դպրոցի մասնաշենքի ուժեղացման-վերականգնման, 480 քառակուսի մետր մակերեսով նոր մարզադահլիճի կառուցման, դպրոցի պարսպապատման աշխատանքներ: Դպրոցը նախատեսված է 290 աշակերտի համար: