Տ-7-52, /Հ-21/ (Արթիկ)-Անուշավան-Փանիկ (Տ-7-53) ավտոճանապարհի 3 կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:
Հիմնանորոգման շրջանակներում կիրականացվեն հողային աշխատանքներ, երթևեկելի մասի նորոգում, մայթերի կառուցում, կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ, անվտանգության տարրեր, կկատարվի կոմունիկացիաների վերատեղադրում, ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։
Շինաշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է մոտ 266 միլիոն դրամ։