ՀՀ ԱԱՏՄ Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն այսօր Վանաձոր, Գյումրի, Տաշիր, Իջևան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում իրականացրել են ընդհանուր 68 ստուգայց։ Արձանագրվել է 19 խախտում։
ԱԱՏՄ տեսուչները ստուգայցով եղել են նշված քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, թանգարաններում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում։
Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։