Թալիբների կողմից ստեղծված Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունը բավարար չափով ներառական չէ: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:
Նա ընդգծել է, որ Անկարան չի փակել Քաբուլում իր դեսպանությունը, և այն շարունակում է իր գործունեությունը: Ավելին, Թուրքիան ուշադիր հետևում է Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ մարդու իրավունքների պահպանմանը:
Չելիքի խոսքով՝ Անկարան կարծում է, որ Աֆղանստանի կառավարության կազմում պետք է լինեն նաև ազգային-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: