Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր ավելի քան 150 ԶԼՄ մոտ մեկ ամսում դադարեցրել է գործունեությունը երկրի 20 նահանգում: Փակված լրատվամիջոցների թվում ընդգրկվել են ռադիոկայաններ, տպագիր թերթեր և հեռուստաալիքներ:
ԶԼՄ-ների գործունեության դադարեցման պատճառ են դարձել նրանց դեմ սահմանված սահմանափակումները, ինչպես նաև տնտեսական խնդիրները: Ոլորտի պատասխանատուները կանխատեսում են, որ այդ թիվը դեռ կավելանա: