Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Շարմ էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հետ։ Այդ բանակցություններն առաջինն են 10 տարվա ընթացքում։ Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են դիվանագիտական, անվտանգային և տնտեսական հարցեր: Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել Մերձավոր Արևելքում համապարփակ խաղաղության հասնելու բոլոր ջանքերին: Հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ դա շատ կարևոր հանդիպում էր։ «Առաջին հերթին, մենք դրեցինք հետագայում ամուր կապերի ամրապնդման հիմք»,- ասել է Բենեթը։