Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպումը ընդլայնված կազմով:
Հանդիպմանը հաջորդել է մամուլի համար համատեղ հայտարարությունը:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ Սլովակիայի արտգործնախարարի հետ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի մասին։
Մինչ այդ հայտնել էինք՝ ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ, Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: