Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է։ Նրան տեղափոխել են Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Բժիշկները չեն բացառում, որ նախագահի բուժումը կարող է երկար տևել: Նախկինում նույն հոսպիտալում Չեխիայի նախագահն անցել է վերականգնողական բուժում: Զեմանի մոտ ախտորոշել են ոտքերի նևրոպաթիա և շաքարային դիաբետ:
76 տարեկան Զեմանը հանրապետությունը ղեկավարում է 2013 թվականից: