ՀՀ ԱԳ նախարարը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Տոյվո Կլաարը վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին՝ Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով:
ԱԺ-ում առաջարկվում է քննարկում կազմակերպել Ադրբեջանի ապօրինի գործողությունների թեմայով:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Դուշանբե:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը հանդիպել է տեղահանված արցախցիների հետ:
Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը:
Վլադիմիր Պուտինը ներկա կլինի «Արևմուտք-2021» զորավարժությունների հիմնական փուլին:
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք: Առողջացել է 577, մահացել 16 մարդ: