Ստեփանակերտում շարունակվում են 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգման, վերակառուցման աշխատանքները:
Այս օրերին ակտիվ շինարարություն է ընթանում Ազատամարտիկների 24 բազմաբնակարան շենքում:
Այստեղ բազմահարկերի պատշգամբներն են հիմնանորոգվում՝ հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: