Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական ուղիներով բողոք է ներկայացրել Ռուսաստանին՝ ռուսական Ան-26 ինքնաթիռի կողմից Ճապոնիայի օդային տարածքի ենթադրյալ խախտման համար, և պահանջել է թույլ չտալ նման միջադեպերի կրկնություն՝ հայտնում է РИА Новости-ն: Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
Կատոյի խոսքով՝ ճապոնական կողմը այժմ ուսումնասիրում է միջադեպը և փորձում պարզել, թե ինչ նպատակով է ռուսական ինքնաթիռն, իբր, երկու անգամ խախտել Ճապոնիայի օդային տարածքը:
Սեպտեմբերի 12-ին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ռուսական Ան-26 ինքնաթիռը երկու անգամ սահմանը խախտել է Հոկկայդոյի արևելքում գտնվող Սիրետոկո թերակղզու տարածքում: