Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10։00-ին, Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի կունենա ՀՀ դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն: Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:
Նշվում է, որ արարողությանը կմասնակցի Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը։