Շուտով Իրանի կառավարությունը Վիեննայում կվերսկսի միջուկային գործարքի բանակցությունները: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն՝ հաղորդում է ТАСС-ը:
«Մենք կփորձենք ոչ մի րոպե չհետաձգել այս գործընթացը»,- ավելացրել է նա: Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը բանակցողներից ակնկալում է «իրատեսական մոտեցում» և նախապես հրաժարվում է ստանձնել պարտավորություններ, որոնք դուրս են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀO) համաձայնագրի շրջանակներից:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Իրանի կառավարությունը միջուկային գործարքի վերաբերյալ որոշում չի կայացրել և մտադիր չէ վերադառնալ բանակցություններին: Վաշինգտոնը հորդորել է Թեհրանին՝ հնարավորինս շուտ երկխոսություն սկսել, քանի որ դրա հնարավորություններն անսպառ չեն:
Ռուսաստանն էլ ողջունել է ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ փոխգործակցությունը շարունակելու վերաբերյալ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: