Այսօր՝ սեպտեմբերի 13 -ին, «Թալիբանի» իշխանության գալուց հետո առաջին միջազգային կոմներցիոն թռիչքն է իրականացվել Քաբուլ: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը:
Ըստ գործակալության՝ ինքնաթիռը պատկանում է Pakistan International Airlines-ին և ժամանել է Իսլամաբադից: Ինքնաթիռում եղել է մոտ 10 մարդ:
Ի դեպ, բոլոր աֆղանական լրատվամիջոցները, որոնք մինչև վերջերս երկրի անունը նշում էին պարզապես «Աֆղանստան», սկսել են օգտագործել «Թալիբանի» կողմից շրջանառվող անունը՝ «Աֆղանստանի իսլամական էմիրություն»:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Աֆղանստանում «Թալիբան» շարժման ձևավորած կառավարության երդմնակալությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: