Սեպտեմբերի 13-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին ու նրա գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են Արցախի շուրջ տիրող իրավիճակին ու տեղահանված արցախցիներին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաև հետպատերազմական Արցախում առկա խնդիրներին։
Մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին՝ Արցախի հանդեպ մեծ հոգատարության և սրտացավ վերաբերմունքի համար։
Ներկայացուցչություն այցի երկրորդ հատվածում բարոնուհի Քոքսը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող տեղահանված արցախցիների ու 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորական ու քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։