ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից 2020 թ. սեպտեմբերից մինչև հունվար ամիս ժամանակահատվածում համայնքի բյուջե մուտքագրված միջոցներից 815.000 ՀՀ դրամ գումարը ֆինանսատնտեսական կանոնների խախտմամբ գյուղապետարանի աշխատակազմի վճարմանն ուղղելու և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: