Սեպտեմբերի 13-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Եղվարդ քաղաքի 20 բնակիչ։
Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են․ փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։